Եգիպտոսում լաստանավ է խորտակվել. 20 մարդ անհետ կորած է համարվում
Եգիպտոսում բեռնատար լաստանավ է խորտակվել Ալ-Մանուֆիա նահանգի մոտակայքում:
Ողբերգությունը տեղի է ունեցել ուշ գիշերին` Նեղոս գետի վրա: Նավը բեռներ է տեղափոխել, սակայն դրա վրա նաև մարդիկ են եղել:
Նախնական տեղեկություններով` ջրային փոխադրամիջոցի խորտակման պատճառը գերբեռնվածությունն է եղել:
Դեպքի վայր փրկարար խմբեր և շտապօգնության մեքենաներ են ուղարկվել, սակայն դեռևս 20 մարդ անհետ կորած է համարվում: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:









