Գերմանացիները բացել են «ատելության թեժ գիծ»

02:39 • 20.07.12

Գերմանիայում բացվել է առաջին «ատելության թեժ գիծը», ուր կարող է զանգել ցանկացած մարդ՝ գոռգոռալու և վիճելու համար, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով dapd-ին:


Հիմնադիրների խոսքերով՝ «ատելության թեժ գիծը» երբեմն օգնում է հանգստացնել նյարդերը: 

 

Թեժ գծի աշխատակիցները լսում են վիրավորանքները և գոռգռոցները րոպեում 1 եվրո 49 ցենտով: Նրանք նշում են, որ ընդունում են զանգեր օրական 16-18 ժամ:


Ընդ որում, «ատելության թեժ գծի» հիմնադիրները հայտարարել են, որ չեն պատրաստվում շփվել այն մարդկանց հետ, ովքեր ծանր հոգեկան սթրես են տանում: