Փոխհրաձգություն Հս. Կորեայում տեղի ունեցած ԳՇ պետին պաշտոնից հեռացնելու ժամանակ. կան տասնյակ զոհեր

10:27 • 20.07.12

Ըստ հարավկորեական մի շարք լրատավամիջոցների տարածած տեղեկությունների` մի քանի օր առաջ Հյուսիսային Կորեայի բանակի գլխավոր շտաբի պետին պաշտոնից հանելու ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 20-30 զիվոր է զոհվել, գրում է vz.ru-ն:

 

Կրակահերթն արձակվել է շտաբի պետ Լի Էն Հոի թիկնապահների կողմից հենց այն պահին, երբ փոխմարշալներից մեկը` երկրի ղեկավար Կիմ Չեն Ինի հրամանով  փորձել է բռի կերպով դուրս բերել Հոին աշխատասենյակից:

 

Լրատվամիջոցները նաև չեն բացառում այն վարկածը, որ 70-ամյա Էն Հոն ևս վնասվածքներ է ստացել ու մահացել: 

Հիշեցնենք, որ Էն Հոն պաշտոնից հեռացվել է հուլիսի 15-ին  Կիմ Չեն Ինի հրամանով` առողջության հետ ունեցած խնդիրների պատճառով: