Մուսուլմանական աշխարհում այսօր սկսվել է Ռամադանը

10:49 • 20.07.12

Մուսուլմանական աշխարհում այսօր սկսվել է սուրբ ամիսը` Ռամադանը, որի ընթացքում հավատացյալ մուսուլմանները արևածագից մինչև մայրամուտ հրաժարվում են սննդից և ջրից: Մինչ արևի մայր մտնելը տևող ծոմապահությունը կշարունակվի մեկ ամիս և կավարտվի օգոստոսի 19-ին, ինչից հետո կսկսվի «բայրամը»:

Ողջ Ռամադանի ընթացքում մզկիթները բաց են լինում շուրջօրյա:

 

«Այս Ռամադանը մթագնվեց Կազանում իրագործված ցինիկ և դաժան ահաբեկչություններով: Չնայած դրան` մենք ուրախությամբ ենք դիմավորում Ռամադանը, որպեսզի աղոթենք Բարձրյալին` աշխարհի խաղաղության և հանգստության համար»,-դիմելով հավատացյալներին ասել է Ռուսաստանի մուֆթիների խորհրդի ղեկավար շեխ Ռավիլ Գայնութդինը:
 

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, շեյխը նշել է, որ Ռամադանի օրերին յուրաքանչյուր մուսուլման հնարավորություն ունի ավելի բարեպաշտ ու առատաձեռն լինելու և ազատվելով կուտակված մեղքերից ավելի մոտենալու Բարձրյալին: