Բրիտանացուն ազատազրկման են դատապարտել Ադրբեջանին հյուսիսկորեական հրթիռներ վաճառելու փորձի համար
Մեծ Բրիտանիայում 3.5 տարի ազատազրկման է դատապարտվել զենքի առևտրով զբաղվող Մայքլ Ռենջերը:
Նա փորձել է Հյուսիսային Կորեայից «երկիր-երկինք» դասի հրթիռներ գնել և դրանք վաճառել Ադրբեջանին, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում անելով բիրտանական մամուլին:
«Ռենջերի հարաբերությունները Ադրբեջանի հետ ոչ միայն անօրինական էին, այլ նաև պոտենցիալ վտանգավոր», - ասվում է բրիտանական դատախազության հայտարարոթյան մեջ:
Բրիտանացի իրավապահների խոսքով, Ռենջերը միջազգային մակարդակի զինավաճառ է, ով զենքի մաքսանենգության համար գործածել է Հոնգկոնգում իր ընկերուհու անունով գրանցված ընկերությունը:
Դատարանում ներկայացվել է բրիտանացու էլեկտրոնային նամակագրությունը, որում նա պարծենում է իր հյուսիսկորեական զենքի մատակարարին, թե ինչպես են զենքի վաճառքի հարցով Ադրբեջանում այցի ժամանակ իրեն ընդունել երկրի ղեկավար շրջանակները, նույնիսկ իրեն տրամադրել են շքեղ լիմուզին անձնական վարորդով:









