Մայր և դուստր վերգտել են իրար 50 տարի բաժանումից հետո Facebook-ի միջոցով

16:55 • 20.07.12

Վերջերս ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում տեղի ունեցած մոր և դստեր 50-ամյա բաժանումից հետո Facebook-ի շնորհիվ վերամիավորման դեպքն ապացուցում է, թե որքան կարևոր է դեր են խաղում սոցիալական կայքերն մեր կյանքում, գրում է One News Page-ը:

 

Դուստրը` 48-ամյա Սթեֆանի Ֆիլիպսը, մինչ Facebook-ի օգնության դիմելը, նախկինում փորձել էր գտնել մորը` օգտագործելով մի շարք այլ տարբերակներ` այդ թվում նաև մասնավոր խուզարկու վարձելը, սակայն ապարդյուն:

Մայրը` 67-ամյա Ջոան Վեհրեմեյնը, ամուսանցել է 17 տարեկանում, այն ժամանակ դեռ կրելով հայրական` Կուրչեն ազգանունը: Երեխայի ծննդից հետո կինն ամուսնալուծվել է և, զրկվելով աղջկան տեսնելու իրավունքից, հաստատվել Ֆլորիդայում, որտեղ կրկին ամուսնացել է: Երկրորդ ամուսնությունից հետո Կուրչենը վերցրել է ամուսնու ազգանունը և դարձել Վեհրեմեյն:

 

Ստեֆանին ամուսնու օգնությամբ փնտրել է իր մորը` երկար տարիների ընթացքում: Վերջիվերջո նրան հաջողվել է պարզել մոր հայրական ազգանունը, տարիքը և ծննդավայրը, ինչից հետո այդ տվյալները գրանցվել են Facebook-ում: Կինը կարողացել է կես դար սպասումից հետո կապ հաստատել մոր հետ և հանդիպել նրան: