Ռուսները կկարողանան ինքնապաշտպանության համար կարճափող զենք կրել

11:27 • 20.07.12

Ռուսաստանի Դաշնային  խորհրդի փոխնախագահ Ալեքսանր Տորշինի նախաձեռնությամբ` երկրի բնակչությանը կթույլատրվի կարճափող զենք կրել և օգտագործել այն` ինքնապաշտպանության համար: Օրինագիծը ՌԴ պետդումային կներկայացվի 2013 թ-ի սկզբին, գրում է «Իզվեստիա»-ն:


Հրապարակվել է զեկույց` պատրաստված փորձագետների կողմից, որով էլ փոխնախագահը հուլիսի 24-ին ելույթ կունենա պատգամավորների, Հանրային խորհրդի անդամների և «հրաձգային» հանրության ներկայացուցիչների առջև: Այդ փաստաթուղթը նաև կներկայացվի նախագահի աշխատակազմին:


Նոյեմբերին պատրաստ կլինի երկրորդ զեկույցը, որը կդառնա նոր օրինագծի բացատրությունը:

Խոսքը նախ «Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասն է: Համաձայն գործող նորմատիվ ակտի` քաղաքացիական անձինք իրավունք ունեն կրել որսորդական հրացան, գազային ատրճանակ, էլեկտրաշոկ սառը զենք և այլն, սակայն օրենքը արգելում է քաղաքացիներին մարտական ատրճանակների օգտագործումը:


Զեկույցի հեղինակները ապացուցում են, որ օրինական զենքի կրելու թույլտվությունը հանրության շրջանում կտրուկ նվազեցնում է հանցագործությունների թիվը: Հանցագործները վախենում են հարձակվել քաղաքացիների վրա` մտածելով, որ նրանք կարող են «բարձի տակ» զենք ունենալ: