Ամերիկացիները ստեղծել են աշխարհի ամենամեծ սքեյթբորդը (ֆոտոշարք)

18:38 • 20.07.12

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում մի քանի երիտասարդներ ստեղծել են աշխարհի ամենամեծ սքեյթբորդը, որն ունի 11 մետր երկարություն, գրում է Daily Mail-ը:

 

«Հսկան» սովորական սքեյթբորդի կրկնօրինակն է և դրա համեմատ ունի ընդամենը 3 տարբերություն` այն 12 անգամ ավելի երկար է, լայն և բարձր:

 

Տղաներից մոտ 140 հազար դոլար է պահանջվել 1562 կգ-անոց մարզագույքը ստեղծելու համար: Դրա վրա միաժամանակ տեղավորվում է 10 մարդ:

 

«Մենք այս սքեյթբորդը պատրաստել ենք պարզապես զվարճանքի համար: Շատ հետաքրքրիր է տեսնել մարդկանց արձագանքը, երբ նրանք առաջին անգամ տեսնում են այն»,- նշել է տղաներից մեկը: