Օձերը հասել են Երևան

10:02 • 20.07.12

Երեկ՝ հուլիսի 19-ին, ժամը 09.13-ին ահազանգ է ստացվել, որ օձ է նկատվել Երևանի Ռուբինյանց 29 շենքի մոտակայքում: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրությունից:

 

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով և հատուկ մասնագետը: Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

 


Նույն օրը բնակիչներն օձեր են նկատել Երևանում` Արաբկիրի 13/2 տան մոտ և Զարուբյան 60 տան մոտակայքում:

 

Դեպքի վայրեր մեկնած ՃԿԿ օպերատիվ խմբերի և հատուկ մասնագետի կողմից տարածքն ուսումնասիրելու արդյունքում օձ չի հայտնաբերվել: