Իսպանայում կեղծ իրերի գնորդները կտուգանվեն մինչև 20 հազար եվրոյով

18:57 • 20.07.12

Իսպանական Կալաֆել քաղաքի իշխնությունները 1-ից մինչև 20 հազար եվրո տուգանք են սահմանել նրանց համար, ովքեր «ձեռքի վրայից» կեղծ իրեր կգնեն, գրում է Euromag-ը:

 

Այս կերպ փորձ է արվում պայքարել ապօրինի իրականցվող «ձեռքի վրայի» առևտի հետ, որը նպաստում է ապօրինի ֆաբրիկաների և արտադրամասերի «ծաղկմանը»:

 

Ոստիկանները հսկողություն կիրականցնեն այն մարդաշատ վայրերում, որոնք հայտնի են նմանատիպ վաճառքով: Չեն խուսափի վնասներից նաև վաճառականները, որոնց համար ևս 300 եվրոյի չափով տուգանք է սահմանվել: