Սիրիայի ապստամբները Թուրքիայի սահմանակից անցակետ են գրավել (տեսանյութ)

03:18 • 20.07.12

Սիրիայի ապստամբ գրոհայինները հինգշաբթի գրավել են հուզումների սկզբից սկսած առաջին հսկիչ անցագրային կետը սիրիա-թուրքական սահմանին, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով Լոնդոնից գործող Սիրիայի իրավապաշտպան ակտիվիստներին:


«Ապստամբները իրենց ղեկավարման տակ են առել սահմանային հսկիչ Բաբ ալ-Հաուա անցակետը, որը սիրիա-թուրքական սահմանին է: Նման բան առաջին անգամ է տեղի ունենում», - հայտարարել են նրանք:


Բաբ ալ-Հաուա սահմանային հսկիչ անցակետը գտնվում է սիրիական Իդլիբ նահանգում:


Միևնույն ժամանակ, Իրաքի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ադնան աս-Ասիդին հայտարարել է, որ սիրիացի ապստամբները հինգշաբթի գրավել են Իրաքի հետ սահմանակից բոլոր հսկիչ անցակետերը: