Վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հոգևոր առաջնորդը
Այսօր` հուլիսի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, ժամը 12:40-ի սահմաններում Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի բնակիչ` 33-ամյա Վարդան Սարոյանը, վարելով «ՎԱԶ 2106» մակնիշի 29 ՕՍ 668 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ 55-ամյա Արևշատ Զոհրաբյանի վարած «Ֆոլկսվագեն» մակնիշի 30 ՏՕ 687 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով Վ. Սարոյանը տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իր տեղեկություններով Վ. Սարոյանը ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հոգևոր առաջնորդն է:
Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:









