ԱՄՆ զինված ուժերի ուղղաթիռը կործանվել է Օմանում
ԱՄՆ զինված ուժերի ուղղաթիռը հինգշաբթի կործանվել է Օմանում, անձնակազմի ճակատագիրը դեռ անհայտ է, հաղորդում է CNN-ը` հղում կատարելով ամերիկյան ռազմական հրամանատարության ներկայացուցիչներին:
MH-53E Sea Dragon մակնիշի ռազմական ուղղաթիռը կործանվել է Օմանի մայրաքաղաքից 24 կմ դեպի հարավ- արևմուտք:
Աղետի պատճառների մասին տեղեկություններ չկան, սակայն ԶՈւ հրամանատարության ներկայացուցիչները բացառում են ուղղաթիռի խփված լինելու հնարավորությունը:









