Բրիտանական տաքսի ծառայությունը թույլատրում է աշխատողներին իրենց հետ բերել երեխաներին (լուսանկարներ)
Բազմաթիվ ծնողներ իրենց երեխաների խնամքը վստահում են դայակներին, քանի որ ստիպված են օրվա մեծ մասն անցկացնել աշխատավայրում: Թեպետ այս կերպ նրանք զերծ են մնում բազմաթիվ կենցաղային հոգսերից, այնուամենայնիվ, ամսվա վերջում իրենց աշխատավարձից զգալի գումարներ են հատկացնում դայակներին: Բացի այդ, իրենց երեխաների խնամքն այլ անձանց վստահած ծնողները` զրկվում են փոքրիկների զարգացանն ու աճին հետևելու հաճույքից, գրում է Daily Mail-ը:
Բրիտանական ամենամեծ` Addison Lee տաքսի ծառայությունը փորձել է անել հնարավորը, որ իր աշխատակիցները և աշխատեն, և միևնույն ժամանակ լինեն իրենց բալիկների հետ: Այդ նպատակով ընկերությունը թույլ է հեռախոսային սպասարկման կենտրոնի` տվել երեխա ունեցող աշխատողներին իրենց փոքրիկների հետ գալ աշխատանքի` 1 ամսվա ընթացքում:
«Երեխաների ներկայությունը զգալի դրական ազդեցություն է ունեցել աշխատողների վրա, ովքեր ավելի մեծ պատասխանատվությամբ են սկսել վերաբերվել իրենց գործին: Մեր ծրագրի նպատակը աշխատավայրում ստեղծել ջերմ, ընդանեկան մթնոլորտ ստեղծելն է: Բացի այդ, կարծում եմ, որ աշխատանքը չպետք է խոչնդոտի ծնողի և երեխայի շփմանը»,- նշել է ծառայության տնօրեն Լայամ Գրիֆինը:
Այժմ ծրագրին համաձայնել է մասնակցել 8 ծնող, ովքեր ամեն օր աշխատանքի են գալի 9 երեխայի հետ և շատ գոհ են, քանի որ մեկ ամիս կխնայեն մոտ 950 ֆունտ սթեռլինգ, որը վճարում են դայակներին:









