«Յաշիկների շքերթ» Երևանում. ըստ դավիթաշենցիների՝ «քավորը» «Ծաղիկ Ռուբոն» է (լուսանկարներ)

12:06 • 20.07.12

Այսօր՝ հուլիսի 20-ին, ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանի տեսախցիկն արձանագրել է «Մերսեդես Ջի» («Յաշիկ») մակնիշի նույնանման մեքենաների մի ամբողջ շարք (10-ից ավելի) Դավիթաշենի կամրջից դեպի Տիգրան Պետրոսյան փողոց տանող հատվածում, որոնք կայանված են եղել նշված վայրում մի քանի շարքով:


Ֆոտոլրագրողը Tert.am-ին հայտնում է, որ մոտ 20 րոպե կայանված մնալուց հետո՝ «յաշիկավորները» միմյանց ուղեկցելով շարժվեցին Կոմիտաս պողոտայի ուղղությամբ: Գ. Շամշյանը հայտնում է, որ վարորդներից և ոչ ոք չէր կապել ամրագոտիները, իսկ հավաքված քաղաքացիները տեսնելով, որ Գ. Շամշյանը լուսանկարահանում է, կեսկատակ-կեսլուրջ ասում էին. «էս սաղ յաշիկները հավաքվել են «Ծաղիկ Ռուբոյի» (ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյան) մոտ: Հավաքվածները նույնիսկ կատակել են. «Սենց որ գնա, «Ծաղիկ Ռուբոն» էս մեքենաների դեմը պսակներ ա դնելու»:

 

Գ. Շամշյանը իր փորձից ելնելով՝ կարծում է, որ գոնե այս անգամ Ճանապարհային ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի և այս «երկաթյա արկղերի» վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության:



 Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի