ՀԱՀ-ում երկու ավտոբուսների բախման պատճառով ավելի քան 18 զոհ և բազմաթիվ վիավորներ կան

22:31 • 21.07.12

Ավելի քան 18 մարդ, այդ թվում 3 երեխա, զոհվել են հուլիսի 21-ին երկու ավտոբուսների բախման պատճառով Հարավ աֆրիկյան հանրապետության հարավ-արևելքում, հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը` հղում կատարելով տեղական իշխանություններին:


Երկրի տրանսպորտային գերատեսչության ներկայացուցիչ Նսեդո Քումբաքի խոսքով, ավտովթարը տեղի է ունեցել Կրեդոկ քաղաքի մոտակայքում: Բախման հետևանքով 27 մարդ վիրավորվել է, նրանցից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են:


Զոհերի և վիրավորների մասին տվյալները այժմ ճշտվում են: Ավտովթարի պատճառները չեն հաղորդվում:


Գործակալության փոխանցմամբ, նման ՃՏՊ-ները ՀԱՀ-ում քիչ չեն: Առավել հաճախ դրանց պատճառ են հանդիսանում վատ վիճակի ճանապարհները և վարման կանոնների խախտումները:


Նման իրավիճակ էր տեղի ունեցել նախորդ շաբաթ, երբ երկաթգծի անցման վրա բեռնատարին էր բախվել գնացքը, ինչի հետևանքով ավելի քան 25 մարդ էր զոհվել: