Ալ Կապոնեի առանձնատներից մեկն աճուրդի է հանվել 10 մլն դոլարով (լուսանկարներ)

18:15 • 21.07.12

20-րդ դարասկզբի ամենահայտնի հանցագործների մեկի` Ալ Կապոնեի Փալմ Բիչի առանձնատունն աճուրդի է հանվել նախնական 10 մլն դոլար արժեքով, գրում է The New York Daily News-ը:

 

Վատահամբավ, սակայն շքեղ առանձնատունը 1947թ.-ին Կապոնեների մահից ի վեր մի քանի տերեր է ունեցել, որոնք գումար չեն խնայել տանն ավելի ճոխ տեսք հաղորդելու համար:

 

Կապոնեն առանձնատունը ձեռք է բերել 1927թ.-ին` ԱՄՆ-ում հայտարարված «չոր օրենքի» ժամանակ` դրա դիմաց վճարելով այն ժամանակների համար աստղաբաշխական գումար` 40 հազար դոլար: