Բելառուսի ազգային անվտանգությունը ձերբակալել է «դեսանտ խաղալիքներ»-ը առաջինը լուսանկարած 16-ամյա աղջկան
Բելառուսի ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է 16-ամյա Եկատերինա Սկուրատին, ով առաջինն էր լուսանկարել Մինսկի երկնքից թափված փափուկ խաղալիք «դեսանտ արջուկներին»,տեղեկացնում է Lenta.ru-ն:
Աղջկա ձերբակալության մասին տեղեկությունը տարածվել է սոցիալական ցանցերում, սակայն պաշտոնապես դեռևս չի հաստատվել:
Լրագրողներին հաջողվել է կապ հաստատել Սկուրատի ծնողների հետ, սակայն հայրը, երկար հարցուփորձ է արել լրագրողներին, ապա տեղեկացրել, որ աղջկան որևէ մեկը չի ձերբակալել, միևնույն ժամանակ նա հրաժարվել է հեռախոսի մոտ կանչել դստերը:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկի երկնքից հուլիսի 4-ի առավոտյան խաղալիք արջուկներ էին թափվել: Խաղալիքները թափվել էին շվեդական մի կազմակերպության վարձակալած օդանավից:
Խաղալիք արջուկների վրա եղել էր խոսքի ազատության աջակցության կարգախոսներ: Ակցիայի նպատակը եղել էր, Բելառուսում ժողովրդավարական գործընթացներին աջակցությունը:









