Հյուսիսային Կորեայում շունը կատվի ձագ է լույս աշխարհը բերել

18:33 • 21.07.12

63-ամյա հյուսիսկորեացի Ցոն Փյոնգը պնդում է, որ իր շունն այս շաբաթ 5 ձագուկ է լույս աշխարհ բերել, որոնցից մեկը, որքան էլ որ անհավատալի է` կատու է, գրում է Yahoonews-ը:

 

«Ծննդաբերությունից հետո շան քոթոթների մեջ կատվի ձագին տեսնելով` ես ուղղակի չէի կարողանում հավատալ աչքերիս: Միայն դրա մլավոցն ինձ ստիպեց հավատալ, որ շունս իրոք կատու է ծնել: Սա ուղղակի հրաշք է»,- ասել է Փյոնգը:

 

Միջադեպից հետո դեպի տղամարդու տուն չի դադարում տարբեր հետաքրքրասերների և լրագրողների հոսքը, ովքեր ցանկանում են իրենց աչքով տեսնել ձագուկին:

 

Սակայն Փյոնգն այս ամենին շատ հանգիստ է վերաբերվում և նույնիսկ նշում է, որ գիտի «սխալ» ձագուկ ունենալու պատճառը:
«Մի անգամ այնպես ստացվեց, որ շունս երեկոյան դուրս եկավ ու ամբողջ գիշեր տուն չվերադարձավ: Կարծում եմ, որ այդ ընթացքում կատուների մի «խաղ» են խաղացել նրա գլխին: Ուրիշ բացատրություն այս ամենին տալ չեմ կարող»,- ասել է Փյոնգը: