Ամերիկացին խոստովանել է, որ փորձել է Պենտագոնը և Կոնգրեսը պայթեցնել

18:47 • 21.07.12

ԱՄՆ քաղաքացի, «Ալ-Կաիդայի» համակիրը իրեն մեղավոր է ճանաչել Պենտոգոնի և ԱՄՆ Կոնգրեսի շենքերը պայթեցնելու փորձի մեջ: Դրա համար նա պետք է օգտագործեր պայթուցիկ սարքով հեռակառավարվող ինքնաթիռներ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Քննիչները հայտնել են, որ ծնունդով Բանգլադեշից Ռ. Ֆերդաուսը մտադրվել էր «ջիհադ» մղել ԱՄՆ դեմ 2010թ.: Ծպտյալ աշխատող ԿՀՎ-ի գործակալները նրա հետ մտերմություն են հաստատել, և նա նրանց պատմել է Պենտագոնը և Կապիտոլիումը` փոքրիկ հեռակառավարվող ինքնաթիռների միջոցով պայթեցնելու ծրագրերի մասին:


Ռ. Ֆերդաուսը նաև խոստովանել է, որ պայթուցիկ է փորձել մատակարարել «Ալ-Կաիդայի» անդամներին: Մեղադրող և պաշտպանող կողմերի փոխհամաձայնությամբ նա կդատապարտվի 17 տարի ազատազրկման, չնայած նախկինում նրան 35 տարվա ազատազրկում էր սպառնում: