Հորդանանի «Սպիտակ» պարային համույթը Հայաստանում է
Հուլիսի 22-ին ժամը 19.00, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի Պարարվեստի օրերի շրջանակներում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում տեղի կունենա Հորդանանի «Սպիտակ» պարային համույթի համերգը (գեղարվեստական ղեկավար` Մարալ Դեմիրճյան):Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից:
Տեղեկացնենք, որ պարային խումբը հիմնադրվել է 1960 թ.: Իսկ 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո խումբը ստացել է «Սպիտակ» անվանումը: 1989թ. արդեն խումբը, իր 20 պարողներով, համերգներով հանդես է եկել Հորդանանի թագավորական մշակութային կենտրոնում:
2009թ. մայիսին «Սպիտակ» պարային խումբը եղել է Հայաստանում, հաղորդակցվել հայկական պարարվեստի ակունքներին ու ներկայացրել հայկական մշակույթը, ազգագրական, ժողովրդական պարը Հորդանանի հայ համայնքում:
Խումբը Հայաստանում ելույթներ է ունեցել նաև 2011 օգոստոսին: «Սպիտակ» խումբը մասնակցել է մի շարք փառատոների:









