Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտվել է 300 անգամ, արձակվել է 1500 կրակոց

14:16 • 21.07.12

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հուլիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: Ինչպես տեղեկանում ենք ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի տարածած հաղորդագրությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: