«Մասիս Տոբակ» գործարանի դիմաց մասնակիորեն այրվել է 2 «Մերսեդես» և 1 «Սուզուկի» մեքենա

20:56 • 21.07.12

Այսօր` հուլիսի 21-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.40-ի սահմաններում Մասիս քաղաքում գտնվեղ «Մասիս Տոբակո» գործարանի դիմաց մասնակիորեն այրվել է 3 մեքենա:


Մասնավորապես, մասնակիորեն այրվել է «Մերսեդես Ցե 180» մակնիշի 71 ՏՏ 071 համարանիշի, «Մերսեդես Ե» մակնիշի 71 ՏՏ 007 համարանիշի և «Սուզուկի» մակնիշի 18 ՏՕ 897 համարանիշի ավտոմեքենաները:


Դեպքի վայր է մեկնել ՀՀ Արտակարգ իրավիճակների Արարատի մարզի փրկարար վարչության Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:


Գ. Շամշյանը հայտնում է, որ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը եղել է «Մերսեդես Ցե 180»-ի բենզաբաքի պայթյունը: