Երկու զոհ և վիրավորներ՝ Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի արդյունքում
Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին ավելի քան 15 տեղի բնակիչ է մասնակցել, դանակի լուրջ վերքեր են ստացել նրանցից 3-ը:
Մասնակիցներից 2-ը մահացել են, ևս մեկը ծայրահեղ ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում է:
Տեղաբնակների երկու խմբերի միջև վեճը վերաճել է զանգվածային կռվի:
Ոստիկաններին դեպքի վայր են կանչել անցորդները: Ոստիկանական մեքենաների ձայնը լսելով կռվի մասնակիցները փախել են, հնարավոր է եղել բռնել միայն նրանցից մեկին: Դեպքի առթիվ նախաքննություն է տարվում:









