Հափշտակել է 17-ամյա երիտասարդի ոսկյա շղթան և փորձել դիմել փախուստի
Հուլիսի 20-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, կողոպուտի փորձ կատարելու կասկածանքով, Շերամի փողոցի թիվ 63 շենքի բակից բերման են ենթարկել 1985 թ. ծնված, նախկինում դատված Վլադիմիր Պ.-ին:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, թե պարզվել է, որ Վլադիմիր Պ.-ն նույն օրը, ժամը 16.10-ի սահմաններում, Շերամի փողոցի թիվ 61 շենքի բակում քաշել-պոկելով, բացահայտ հափշտակել է 17-ամյա մի երիտասարդի պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և փորձել է դիմել փախուստի, սակայն տուժողի և օգնության հասած պատահական այլ քաղաքացիների կողմից հետապնդվելով` բռնվել է Շերամի փողոցի թիվ 63 շենքի բակում:
Հափշտակվածն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:









