Օլիմպիական կրակը Լոնդոն է ժամանել
Օլիմպիական կրակը ժամանել է Լոնդոն, Օլիմպիական խաղերի բացման արարողությունից մեկ շաբաթ առաջ, հաղորդում է BBC-ն:
Թագավորական ծովային հետևակազորի զինծառայողը ջահը ձեռքին իջել է լոնդոնյան Թաուերի վրա կախված ուղղաթիռի սանդուղքով: Այդտեղից կրակը կուղևոևվի դեպի Ուիմբլդոն:
Հազարավոր մարդիկ են մասնակցել Միացյալ Թագավորության տարածքով կրակի տեղափոխման արարողությանը:
Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կկայանա հաջորդ ուրբաթ:









