Պայթեցվել է Իրաքից Թուրքիա նավթ մատակարարող նավթամուղը
Թուրքիայի Մարդին քաղաքի մոտակայքում պայթեցվել է Քիրքուկ-Յումուրթալըք նավթամուղը. տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Պայթյունի հետևանքով նավթի արտահոսք է եղել և հրդեհ է բռնկվել:
Մարդինի նահանգապետ Թուրհան Այվազը տեղեկացրել է, որ պայթյունն ահաբեկչության արդյունք է:
«Նավթի արտահոսքը դադարեցրել ենք: Զոհեր և վիրավորներ չկան»,- ասել է նա:
Թուրքական կողմը պնդում է, որ ահաբեկչության հետևում Քրդական աշխատավորական կուսակցությունն է (PKK):









