Մեքսիկայում խոշոր վթարից ավելի քան 21 մարդ է զոհվել
Ավելի քան 21 զոհ և 29 վիրավոր կա Մեքսիկայի արևմտյան Նայարիտ նահանգում տեղի ունեցած խոշոր ավտոպատահարի հետևանքով, հաղորդում է BBC-ն:
Տեղի իշխանության ներկայացուցիչների հաղորդմամբ` Պուերտո-Վալյարա հանգստավայր մեկնող ավտոբուսի վարորդը մայրուղու վրա կորցրել է մեքենայի կառավարումը և ավտոբուսը գլորվել է անդունդը:
Վթարից տուժածները, որոնք շարքում նաև երեխաներ կան, հիվանդանոցներ են տեղափոխվել: Մի քանի մարդ ծանր վիճակում է գտնվում:









