Վրաստանի նախկին վարչապետին հրացանից կրակել են

22:16 • 21.07.12

Այսօր Վրաստանի Զուգդիդի քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածք ստացած Վրաստանի նախկին վարչապետ Օթար Պացացիան, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 1993թ. օգոստոսից մինչև 1995թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:


Բժիշկների խոսքով, 83-ամյա քաղաքական գործիչը հիվանդանոց է տեղափոխվել վերին վերջույթի հրազենային վնասվածքով, առողջական վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում:


«Հիվանդանոցում Օթար Պացացիան հայտարարել է, որ իր տանը, բարեկամը որսորդական զենքն էր մաքրում և պատահաբար է կրակել», - պատմել են բժիշկները:


Նախնական տվյալներով կրակողը հարևանն է, ով անզգուշաբար է դա արել՝ որսորդական հրացանը մաքրելու ժամանակ:

Ոստիկանությունը դեպքի առթիվ նախաքննություն է սկսել: