Հնդկաստանում կայացել է Բոլիվուդի աստղ Ռաջեշ Խանայի հուղարկավորությունը, որին մասնակցել են հազարավոր մարդիկ (ֆոտո, վիդեո)

23:15 • 21.07.12

Այսօր Հնդկաստանի Մումբայի քաղաքում կայացել է այդ երկրի և աշխարհի շատ երկրներում հայտնի կուլտային դերասան, Բոլիվուդի աստղ Ռաջեշ Խաննայի հուղարկավորությունը, որին մասնակցել են հազարավոր մարդիկ: Դերասանը մահացել էր երեք օր առաջ՝ 69 տարեկանում Մումբայի իր տանը:


Դերասանի մարմինը ապակեպատ դագաղով, ավտոբուսով, որի վար նրա լուսանկարներն էին փակցված, անցկացվել է ողջ քաղաքով:
Իր դերասանական կարիերայի ընթացքում Ռաջեշ Խանան 170 ֆիլմում է նկարահանվել, որոնցից 130-ում նա գլխավոր դերակատարն է եղել:
 

Նրա դերասանական դեբյուտը 1960-ականների սկզբին էր: Ճանաչում է ստացել «Դիսկո պարողը» ֆիլմով: Դերասանը մեծ քանակի մրցանակների և պարգևների է արժանացել:
 

Վերջին շրջանում նա դադարել էր ֆիլմերում նկարահանվել և քաղաքականությամբ էր զբաղվում: Ռաջեշ Կհանաը 1992թ. պատգամավոր էր ընտրվել և խորհրդարանում էր աշխատել մինչև 1996թ.:



Ռաջեշի մահվան պատճառը անհայտ է: Նա ունի կին` դերասանուհի Դիմպլ Կապադիան և երկու դուստր: