Սնկային թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչներ

10:01 • 21.07.12

Հուլիսի 20-ին, ժամը 13.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ սնկային թունավորմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 1967 թ. ծնված Ռոբերտ Աքուլյանը:
Մեկնած օպերատիվ խմբին Ռ. Աքուլյանը ասել է, որ թունավորվել է նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում՝ տանը անհայտ ծագումով սունկ ուտելու հետևանքով:

 


Նույն օրը, ժամը 18.00-ին հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում կրկին հաղորդում է ստացվել, որ սնկային թունավորմամբ իրենց մոտ են ընդունվել Ռ. Աքուլյանի որդիները` 1997 թ. ծնված Սամսոն և 1995 թ. ծնված Արտյոմ Աքուլյանները:
Տղաները նույնպես տեղեկացրել են, որ թունավորվել են նույն օրը տանը սունկ ուտելու հետևանքով:

 


Նրանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:


ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: