Իսրայելցի Պաշտպանը բողոք է ներկայացրել ՖԻՖԱ Գրոզնիի Թերեքի դեմ

00:14 • 21.07.12

Մի քանի օր առաջ Թել Ավիվի «Հապոելի» հետ պայմանագիր կնքելուց հետո Զեև Հայմովիչը և նրա դատապաշտպանը բողոք են ներկայացրել ՖԻՖԱ՝ Գրոզնիի «Թերեքի» դեմ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

 

Իսրայելցի պաշտպանը նշում է, որ Գրոզնիի թիմը պետք է իրեն վճարի 150 հազար եվրո, քանի որ «Թերեքը» խախտել է պայմանագրի կետերը:

 

«Վերջին երեք տարիներին ես հանդես եմ եկել «Թերեքի» կազմում, սակայն վերջին մի քանի ամիսներին անհասկանալի պատճառներով ակումբի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովն անտեսում էր ինձ և նույնիսկ թույլ չէր տալիս մարզվել գլխավոր թիմի հետ»,- ասել է Հայմովիչը «Սպորտ Էքսպրեսսին»: