Վրաերթի դեպքեր՝ Երևանի տարբեր փողոցներում
Հուլիսի 19-ին, ժամը 23.50-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Մելքումովի փողոցի թիվ 33 էլեկտրասյան մոտ վրաերթի է ենթարկել 60-ամյա մի տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 19-ին, ժամը 22.00-ին, Շիրազի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-3110», «ԶԱԶ-11183» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 20-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաբաջանյան փողոցի թիվ 125 շենքի բակում, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 27-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 19-ին, ժամը 19.50-ին, Խորենացի փողոցի թիվ 33 հասցեի մոտ իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան-Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Նիսան-Տիդա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 20-ին, ժամը 00.30-ին, Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1/5 հասցեի մոտ իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա Քեմրի»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հաղորդում են, որ բոլոր գործերով կատարվում է քննություն:









