Լոռու մարզում «Գազ 24»-ը կորցրել է կառավարումը և կողաշրջվել. կա 2 վիրավոր

16:43 • 22.07.12

Այսօր` հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 9-րդ կմ-ում Գյումրու բնակիչ, 32-ամյա Գարեգին Սուքիասյանի վարած «Գազ 24» մակնիշի 31 ՕԼ 814 համարանիշի ավտոմեքենան, տեխնիկական անսարքության պատճառով կորցնելով կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել:


Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:


Վարորդը և նրա ուղևորը` Գյումրու բնակիչ, 29-ամյա Խաչիկ Քոչարյանը, մարմնական թեթև վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: