Սիրիացի ընդդիմադիրները հայտարարել են Հալեպը գրավելու որոշման մասին
Սիրիացի ընդդիմադիրների Հալեպի նահանգի ղեկավարը հայտարարել է, որ իր ուժերն սկսում են Սիրիայի ամենամեծ քաղաքի` Հալեպի «ազատագրումը» կառավարական զորքերից. տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Ընդդիմությունը հայտարարել է, որ Հալեպի որոշ թաղամասերում արդեն մարտեր են ընթանում: Մարտերը շարունակվում են նաև մայրաքաղաք Դամասկոսի Մազզե և Բարզե թաղամասերում:
Դամասկոսի ու Հալեպի էլիտան սերտ կապեր ունեն նախագահ Բաշար ալ Ասադի հետ, իսկ այստեղ ապրող առևտրականներն ու փոքրամասնությունների ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ եթե նախագահին գահընկեց անեն, ապա դա կարող է վնաս հասցնել իրենց կարգավիճակին:
Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ տեղի է ունեցել Սիրիայի ազգային անվտանգության պետի թաղման արարողությունը:
Գեներալ Հիշամ Իխտիյարը մահացել էր Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած վերքերից` հիվանդանոցում:









