Ջրհեղեղ Պեկինում. առնվազն 12 մարդ է զոհվել. 14.500–ը տարհանվել է (լուսանկարներ)
Չինաստանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղներից առնվազն 12 մարդ է զոհվել:
Մոտ 14.500 մարդ տարհանվել է տներից: Կան նաև անհետ կորածներ:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, նման անձրևներ Պեկինում չեն եղել վերջին 40 տարիների ընթացքում:
Հորդառատ անձրևը քշել է շենքերի տանիքները, կաթվածահար արել օդանավակայանի աշխատանքը. օդանավակայանում չեղյյալ է համարվել 415 թռիչք, իսկ շուրջ 80–ր հետաձգվել են:
Բազմաթիվ փողոցներ մնացել են ջրի տակ, դադարել է երթևեկությունը:
Լուսանկարները՝ Daylife.com-ի









