Իրաքում ահաբեկչությունների զոհ է դարձել 20, վիրավորվել 80 մարդ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հարավ երկու քաղաքներում ինչպես նաև` Նաջաֆ քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով այսօր 20 մարդ զոհվել, իսկ 80-ը վիրրավորվել է, հայտնում է Reuters-ը:
Իրաքի ոստիկանությունը հուլիսի 22-ն անվանել են վերջին երկու շաբաթների ամենադաժան օրերից մեկը:
Պայթած երեք մեքենաները 11 մարդ էին սպանել Մահմուդիա քաղաքում, իսկ Մադայենում 5 մարդ էր զոհվել: Նաջաֆում զոհերի թիվը կազմել էր 4 հոգի:
Անցած ամիս Իրաքում 237 մարդ էր սպանվել, ևս 603-ը վիրավորվել էր: 2012-ի հունիս ամիսը համարվել է ամենաարյունալի շրջաններից մեկը անցած տարի ամերիկյան զորքերի դուրսբերումից ի վեր:









