Իսպանիայի թագավորին վտարել են Վայրի բնության պահպանության համաշխարհային ֆոնդից
Վայրի բնության պահպանության համաշխարհային ֆոնդը (WWF) Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս 1-ինին զրկել է պատվավոր նախագահի կոչումից, այն բանից հետո, երբ պարզվել է, որ Խուան Կառլոսը 2012 թ-ի ապրիլին փղերի որս է իրականացրել:
Չնայած, որ Խուան Կառլոսն օրենք չի խախտել, WWF-ի համոզմամբ, դա խոչընդոտում է կազմակերպության ներկայացուցչի կոչմանը:
Փղերի որսը հարուցել էր ինչպես կենդանիների պաշտպանների զայրույթը (WWF-ի իսպանական բաժինը ցանկանում էր դեռևս ապրիլից զրկել նրան այդ կոչումից),այնպես էլ բազմաթիվ իսպանացիներ վրդովմունքը, որոնց զայրացրել էր միապետի ծախսերը տնտեսական ճգնաժամի ընթացքում:
Բացի այդ` փղերի որսի մասին հայտնի էր դարձել միայն այն բանից հետո, երբ որսի ընթացքում թագավորը վնասել էր ոտքը և ստիպված էր եղել վիրահատության ենթարկվել:









