Ի՞նչ սկզբունքներով է Կոսովոն ճանաչվում, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ ոչ. ռուս պատգամավոր

13:32 • 22.07.12

Լուսանկարները՝ PanArmenian Photo-ի

Վլադիմիր Ժիրինովսկին և մենք` պատգամավորներս, պետք է ջանքեր ներդնենք որպեսզի ժամանակի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչվի, այդ մասին հայտարարել է ՌԴ պետդումայի պատգամավոր Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Ալեքսանդր Բալբերովը, ով որպես դիտորդ մասնակցել է ԼՂ նախագահական ընտրություններին. տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:

«Արևմուտքն անընդհատ խոսում է ժողովրդավարացման մասին, սակայն այդ ժողովրդավարությունը արևմտյան սցենարներով միշտ բազմակողմ է: Այդպես չի լինում, որ Կոսովոն ճանաչվի, իսկ Լեռնային Ղարաբաղը` ոչ: Ի՞նչ հիմքով: Թե՛ այնտեղ, թե՛ այստեղ եղել է պատերազմ և հանրաքվե»,- նշել է Բալբերովը:


Պետդումայի մեկ այլ պատգամավոր` Իվան Սուխարևն ընդգծել է, որ նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում անցել են արդար, և ոչ ոք չի կարող որևէ բացասական գնահատական տալ:


ՌԴ Հանրային խորհրդի անդամ Դենիս Դվորնիկովը հայտարարել է, չի կարող անգամ հարց քաշվել, թե Լեռնային Ղարաբաղը համապատասխանո՞ւմ է արդյոք պետություն հասկացությանը:


«Կան միջազգային նորմեր` ժողովրդների ինքնորոշման համար և դրանք շատ ավելի բարձր են, քան տարածքային ամբողջականության մասին ֆանտազիաները»,- ասել է Դվորնիկովը: