Լիբիայի Օլիմպիական կոմիտեի ղեկավարն ազատ է արձակվել

17:15 • 22.07.12

Ազատ են արձակվել Լիբիայի Օլիմպիական կոմիտեի ղեկավար Նաբիլ Էլալեմին, ով առևանգվել էր անցյալ կիրակի մայրաքաղաք Տրիպոլիում. տեղեկացնում է Associated Press գործակալությունը:


Նրա եղբայրը գործակալությանը տեղեկացրել է, որ անհայտ անձիք անցյալ գիշեր Էլալեմին հանձնել են Լիբիայի անվտանգության ուժերին:


Պաշտոնյայի առևանգման պատճառները և ազատ արձակվելու պայմանները դեռևս հայտնի չեն: Հաղորդվում է միայն, որ նա այժմ տանն է և իրեն լավ է զգում:


Անցյալ կիրակի Էլալեմն իր մեքենայով շրջելիս է եղել քաղաքում, երբ զինվորական հագուստով զինյալներ, երկու մեքենաներով կանգնեցրել են նրա մեքենան և առևանգել նրան: