Ռուպերտ Մերդոկը հեռացել է News International-ի ղեկավարի պաշտոնից
Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը հրաժարական է տվել News Corporation-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից, այս մասին տեղեկացնում է BBC-ին։
Նա տեղեկացրել է, որ News Corporation-ն այժմ բաժանվելու է երկու մասի: Մեկը զբաղվելու է թերթերով և գրքերի հրատարակություններով, իսկ մյուսը` հեռուստատեսությամբ և ֆիլմարտադրությամբ:
81-ամյա Մերդոկը, հավանաբար, կգլխավորի հեռուստատեսային ուղղությունը:
News International-ն իր մեջ ներառում է բրիտանական Times, Sun և Sunday Times պարբերականները:
Ընկերությունը, սակայն, չի ցանկանում այդ հրաժարականին մեծ նշանակություն տալ: Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ Մերդոկի հեռանալը տնօրենների խորհրդից պարզապես վերակազմավորման շրջանակներում կատարվող քայլ է:









