Նորվեգիայում ոգեկոչում են 2011թ.–ի ահաբեկչության զոհերի հիշատակը
Այսօր Նորվեգիայում հարգում են անցած տարի տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով սպանված 77 մարդկանց հիշատակը։
Անդերս Բրեյվիկն անցյալ տարի այս օրը կրկնակի ահաբեկչություն էր իրականացրել Նորվեգիայում: Մայրաքաղաք Օսլոյում` խորհրդարանի հարեւանությամբ` վարչապետ Յենս Ստոլտենբերգի նստավայրի մոտ նա ռումբ էր պայթեցրել, ինչի հետևանքով 7 մարդ մահացել էր:
Նա նաև կրակել էր Ուտոյա կղզու երիտասարդական ճամբարում հավաքված շուրջ 800 մարդկանց ուղղությամբ, ինչի հետևանքով շուրջ 70 մարդ էր սպանվել, իսկ 242–ը վիրավորել։
Անդերս Բրեյվիկն այժմ բանտում է, սակայն նրա դատավարությունը չի ավարտվել:
Այսօր ողջ երկրում իրականացվելու են հիշատակի միջոցառումներ, համերգներ, եկեղեցական արարողակարգեր:
Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլնենբերգը մասնակցելու է Ուտոյա կղզում կայանալիք հիշատակի միջոցառմանը:









