ՌԴ նոր օրենքով դրսից ֆինանսավորվող ՀԿ–ները «օտարերկրա գործակալներ» են համարվում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ստորագրել մի օրենք, որը դրսից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին «օտարերկրա գործակալներ» է համարում։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ օրինագծի ընթերցումները ՌԴ պետդումայի ստորին և վերին պալատներում արագ են կազմակերպվել, որպեսզի այն օրենք դառնա նախքան Պետդուման ամառային արձակուրդ կգնա։
Ռուսաստանում գործող տարբեր հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ մտավախություն ունեն, որ երկրի իշխանություններըւ սույն օրենքը կօգտագործեն, որպեսզի խարանեն իրենց քննադատող հասարակական կազմակերպություններին։
Սույն օրենքով, դրսից ֆինանսավորվող կազմակերպություններն այսուհետ պետք է հրապարակեն իրենց հաշվապահությունը, ֆինանսական մուտքերն ու ելքերը, ինչպես նաև պարբերաբար հրապարակեն իրենց ֆինանսական աղբյուրները։
Վերլուծաբանները կարծում են, որ այս նախաձեռնությունով ՌԴ իշխանությունները պատասխանում են քննադատությանը, որը հասարակական կազմակերպությունները հնչեցրել էին 2011թ. դեկտեմբերի խորհրդարանական և 2012թ. մարտի նախագահական ընտրությունների ժամանակ, ինչի արդյունքում հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել՝ բողոքելու։









