15 օր առաջ Ռուսաստանից Հայաստան վերադարձած երիտասարդն ինքնասպան է եղել

15:08 • 22.07.12

Այսօր` հուլիսի 22-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Գիշերը` ժամը 02.00-ի սահմաններում, Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքի Անկախության 20 շենքի 12 բնակարանում ինքնասպանություն է տեղի ունեցել:


Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը տեղում պարզել է, որ նշված բնակարանի զուգարանում կոյուղագծի խողովակից կախվելու միջոցով ինքնասպան է եղել 34-ամյա Է.Թադևոսյանը:


Գ.Շամշյանը հայտնում է, որ երիտասարդը ամուսնալուծված է եղել և 15 օր առաջ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան: Նա բնակվելիս է եղել տատի հետ:


Երեկ Է.Թադևոսանը Վանաձորում մասնակցել է իր ծանոթի թաղման արարողությանը, և երեկոյան տատի հետ նստել են հեռուստացույց նայելու, որից հետո նա մի պահ մտել է զուգարան, և երբ տատը տեսել է, որ թոռը բավական ժամանակ է` դուրս չի գալիս զուգարանից, դուռը կոտրել է և տեսել ինքնասպան եղած:


Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Իջևանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: