Վանաձորում «Ֆոլկսվագենը» վրաերթի է ենթարկել 37–ամյա կնոջը (լուսանկարներ)

21:16 • 22.07.12

Այսօր` հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բնակիչ 40-ամյա Արմեն Պապիկյանը, վարելով «Ֆոլքսվագեն» մակնիշի P 580 CK համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում վրաերթի է ենթակել Վանաձորի Խնձորուտ թաղամասի բնակչուհի 37-ամյա Նաիրա Կարապետյանին:
Վերջինս տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5–րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ հետաքննիչ Դավիթ Խանաղյանը։


Դեպքի վայրում է նաև ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Մաղաքյանը:
Ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հատուկ պահպանման տարածք։