Մաքսային հսկողության տակ գտնվող թանկարժեք «ԲՄՎ»-ն հայտնվեց տուգանային հրապարակում (լուսանկարներ)

14:12 • 22.07.12

Երեկ` հուլիսի 21-ին, կեսգիշերին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները ՃՈ հատուկ պահպանման տարածք են տեղափոխել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա:


Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված մեքենան վարել է Արամ անունով մի երիտասարդ, ով հանրությանն ավելի շատ հայտնի է որպես Կինո Հայրենիքի Գուգոյի տղա:


Նշված ավտոմեքենան գտնվում է մաքսային հսկողության տակ, և վարորդն իրավունք չուներ վարելու այն, ինչի համար նախատեսված է տուգանք` մաքսային արժեքի 50% -ի չափով:


Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված օրինախախտումը մաքսանենգության (կոնտրաբանդա) տեսակ է:



Լուսանկարները` Գագիկ Շամշյանի