Եգիպտոսում իսլամիստական կուսակցությունը առաջարկում է ոչնչացնել Գիզայի Մեծ բուրգերը

20:32 • 23.07.12

Եգիպտոսի ամենահռչակավոր խորհրդանիշները` բուրգերը այժմ վտանգի տակ են:
Հեղափոխության արդյունքում առաջացած «Ազգային միասնություն» իսլամիստական կուսակցություն ղեկավարը դիմել է երկրի նախագահ Մոհամեդ Մուրսիին առաջարկով ոչնչացնել բուրգերը, քանի որ դրանք «հեթանոսական մշակույթի կոթողներ են», հաղորդում է radiovesti.ru-ն:


«Ազգային միասնություն» եգիպտական իսլամիստական կուսակցություն և նրա ղեկավար Աբդել Լաթիֆի մասին հնարավոր է, որ ոչ ոք չիմանար, եթե չլինեին նրա` նման ծայրահեղական կոչերն ու դիմումը նախագահին, որում կոչ է անում «ջնջել երկրին անպետք հուշարձանները, որոնք հեթանոսական մշակույթի մնացուկներ են»,- գրում է vesti.ru-ն:

 

Նմանատիպ կոչում որևէ նոր բան չկա` շատ իսլամիստներ ավելի վաղ նույնպես հայտարարում էին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող հին եգիպտական կոթողները հեթանոսական են, և երկիր են ներգրավում զբոսաշրջիկների, որոնք իրենց հետ ներմուծում են երկրին օտար մշակույթ և կրոն: Հենց այդ պատճառով հուշարձանները պետք է ոչնչացնել: