Պայթյուն Թուրքիայում. 1 զինվոր զոհվել է, 8-ը վիրավորվել

08:26 • 23.07.12

Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի ոստիկանատներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Ձեռքի նռնակի պայթյունի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել ութ զինվոր. տեղեկացնում է «Դողան» գործակալությունը:


Նախնական տեղեկություններով` նռնակը անզգուշության հետևանքով է պայթել: Վիրավորներն ուղղաթիռներով տեղաափոխվել են Վանի հիվանդանոցներ:


Ավելի ուշ դարձյալ Հաքքարիում ծառայություն իրականացնող ոստիկանական մեքենաների վրա անհայտ անձիք երկու ռումբ են նետել: Դրանք, սակայն չեն պայթել: Ոստիկանությունն այժմ փնտրում է ոստիկանական մեքենաները պայթեցնել ցանկացողներին: