Օբաման հանդիպել է Կոլորադոյի հրաձգության հետևանքով տուժածներին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել է Կոլորադո նահանգում գտնվող Ավրորա քաղաքը և հանդիպել կինոթատրոնում տեղի ունեցած հրաձգությունից զոհվածների ընտանիքներին:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, Օմաբան նաև այցելել է հիվանդանոց ու հանդիպել վիրավորներին:
ԱՄՆ նախագահի այցը տևել է շուրջ 2.5 ժամ: Այդ ընթացքում նա հանդիպել է նաև տեղի իրավապահ մարմինների հետ և տեղեկացել հետաքննության ընթացքի մասին:
Հիվանդանոց այցի ընթացքում Օմաբան կարճ ելույթ է ունեցել: «Ես այստեղ եմ ոչ որպես նախագահ, այլ որպես հայր և ամուսին: Ես կիսում եմ ձեր ցավն ու արցունքները: Ողջ երկիրը մտածում է ձեր մասին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի Century 16 Movie կինոդահլիճում 24-ամյա հանցագործը ռումբ էր պայթեցրել և կրակ բացել հանդիսատեսի ուղղությամբ, ինչ հետևանքով 12 մարդ զոհվել, ևս 58-ը վնասվածքներ էին ստացել:









