«Լույս» հիմնադրամը` Շուշի քաղաքի Նարեկացի արվեստի միությունում
«Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում հուլիսի 22-ին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Նարեկացի արվեստի միությունում հյուրընկալվել են մի խումբ երիտասարդներ «Լույս» հիմնադրամից:
Ինչպես տեղեկացնում է Հիմնադրամի պատասխանատու Արևիկ Դանիելյանը, իրականացվող այս ծրագրի նպատակն է արտասահմանում սովորող ուսանողներին կապել հայկական իրականությանը, մշակել միասին մտածելու և համընդհանուր խնդիրները համատեղ լուծելու մոտեցումներ:
Հանդիպման ընթացքում ցուցադրվել է կարճամետրաժ ֆիլմ, որը պատմում է «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնի ստեղծման ու գործունեության մասին:
Քննարկվել են նաև հետագա համագործակցության հետ կապված տարատեսակ հարցեր:









